Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ամենայն Հայոց կաթողիկոսին տապալել չեն կարող

Ամենայն Հայոց կաթողիկոսին տապալել չեն կարող
29.11.2025 | 13:25

Կաթողիկոսը նույնիսկ հրաժարական տալ չի կարող, չկան նման պրոցեդուրաներ։

Կարող են ձերբակալել ինչ-որ կեղծ մեղադրանքով, սակայն նույնիսկ այդ դեպքում նա շարունակելու է կաթողիկոս մնալ, իսկ քրիստոնյայի նկատմամբ հալածանքները միայն ուժեղացնում են նրան իր հավատի մեջ ու ամրացնում դիրքերը։

Եկեղեցու դեմ պատերազմ հայտրարողներն աշխարհիկ մտածելակերպ ունեն ու չեն հասկանում, որ այդ պատերազմն ի սկզբանե տանուլ տրված է։

Հայ Եկեղեցին հիմնադրված է Միածնի կողմից և դիմացել է ավելի զազրելի հարձակումների, ընդհուպ կաթողիկոսի սպանության, սակայն քրիստոնյային հատուկ համբերությամբ ու հավատով շարունակել իր գործը։

Աստծուց խնդրենք երկարակեցություն ու առողջություն մեր Վեհափառին։

Այսօր վեհափառի ու եկեղեցու աջակցությունը նաև հայկական պետականության պաշտպանության թիվ մեկ գործն է։

Արմեն ՄԱՆՎԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2903

Մեկնաբանություններ